Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժիշկներ

Աննախադեպ վիրահատություն. բժշկական սխրանք

Աննախադեպ վիրահատություն. բժշկական սխրանք

6-ամյա աղջնակը «Արաբկիր» ԲՀ-ի վիրաբուժական բաժանմունք էր ընդունվել ապրիլի 23–ին, երեկոյան ժամը 22.00–ին` որովայնի և կրծքավանդակի շրջանի ցավերի, փսխումների կապակցությամբ` «որովայնի առաջային պատի և կրծքավանդակի փակ տրավմա» նախնական ախտորոշմամբ:


Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում  ցեղասպանության զոհերի Սրբադասման արարողակարգից վերադառնալիս նրա ընտանիքը ճաշել է ռեստորաններից մեկում։ Հենց այնտեղ էլ երեխաների խաղի ժամանակ աղջկա վրա է շրջվել   բարի սեղանը (барная стойка): Վաղարշապատի հիվանդանոցում նախնական հետազոտման արդյունքում ախտորոշվել է որովայնի և կրծքավանդակի առաջնային պատի սալջարդ։ Ծնողները որոշել են  նրան տանել «Արաբկիր» ԲՀ։ Ճանապարհին երեխան սկսվել է փսխել։  Վիրաբուժական ինտենսիվ թերապիայի բաժանմունքում իրականացվել են անհաժեշտ բոլոր հետազոտությունները, ինտենսիվ բուժումը, սահմանվել է լաբորատոր գործիքային մշտական հսկողություն։


Ապրիլի 24-ի առավոտյան երեխայի  ընդհանուր վիճակի վատացման, գործիքային քննությունների դինամիկայում բացասական տվյալների առկայության հիման վրա որոշում է կայացվել իրականացնել շտապ վիրահատական միջամտություն`  որովայնի խոռոչի օրգանների վնասվածքների հայտնաբերման և վերացման նպատակով: Վիրահատության ընթացքում հայտնաբերվել են լյարդի, ենթաստամոքսային գեղձի գլխիկի, աջ երիկամի վերին բևեռի, հաստ աղու լյարդային ծնկան շրջանի  սալջարդեր։ Հետագա զննմամբ պարզվել է, որ պատռվածքներ կան աղջնակի  12–մատնյա աղու առաջային և հետին պատերին։ Ներքին օրգանների վնասվածքներն այդքանով չէին սահմանափակվել։

 

Ֆատերյան պտկիկը` ընդհանուր լեղածորանը և ենթաստամոքսային գեղձի ծորանը, նույնպես վնասվել և ամբողջությամբ պոկվել էր 12-մատնյա աղու պատից։ Ամբողջությամբ պոկված էր նաև  12-մատնյա աղու ստորին հորիզոնական հատվածը։ Հաշվի առնելով, որ նման միաժամանակյա համակցված, բազմակի  վնասվածքների պարագայում անհրաժեշտ է ենթաստամոքսային գեղձի և հարակից օրգանների մեծ ռեկոնստրուկցիա` վիրահատող բժիշկներ «Արաբկիր» ՀԿ-ի ուրովիրաբուժական բաժանմունքի վարիչ Պողոս Գեյիկյանը և մանկական վիրաբույժ Ալբերտ Լալազարյանը  ուրովիրաբուժական ծառայության ղեկավար Սահակ Առաքելյանի հետ քննարկման արդյունքում նպատակահարմար են գտել հրավիրել  Ուռուցքաբանության ազգային կենտրոնի որովայնային ուռուցքաբանության բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր Գագիկ Համբարձումյանին։

 

Նշենք, որ անատոմիական այդ հատվածի ներքին օրգանների միաժամանակյա նման ծավալի վնասվածքներ չէին հանդիպել անգամ ճանաչված այս վիրաբույժի աշխատանքային պրակտիկայում։ 


Ստանձնելով վիրահատության և բուժման ելքի պատասխանատվությունը` Գագիկ Համբարձումյանն առաջնային է համարել աղջնակին հետագա հնարավոր բարդություններից զերծ պահելը։ Նկատի ունենելով նրա փոքր տարիքը, վնասվածքների ծանրությունը և նման դեպքերում իրականացվող  ռեկոնստրուկցիաների ժամանակ  հաշմանդամության զարգացման հավանականությունը (շաքարային դիաբետ, զարգացման և մարսողության լուրջ խանգարումներ), նա  վիրահատության ընթացքում որոշել է վերականգնելով` պահպանել վնասված օրգանները և  դրանց անատոմիական ամբողջականությունը, ինչպես նաև օրգանների  ֆիզիոլոգիական բնականոն գործունեությունը։

 

Այսպիսով, աննախադեպ վիրահատության ընթացքում նրան հաջողվել է վերականգնել բոլոր վնասվածքները, իր անատոմիական տեղում վերատեղադրել պոկված, անջատված լեղա-պանկրեատիկ Ֆատերյան ծորանը։  Վիրաբուժական տեսակետից սա բավականին համարձակ որոշում էր  և թվում էր անհավանական, սակայն վիրաբույժին հաջողվեց կատարել այն:


Սա վստահաբար կարելի է փաստել այսօր` վիրահատությունից ավելի քան 2 ամիս անց։  Այսօր աղջնակն աշխույժ է և առույգ,  նորմալ են  լաբորատոր, գործիքային հետազոտությունների ցուցանիշները: Իսկ մինչ այդ հետվիրահատական շրջանն անցել է լարված ու ծանր, սակայն առանց վիրաբուժական բարդությունների: Երեխան երկար ժամանակ ստացել է ինտենսիվ թերապիա, ինչպես նաև` ներերակային սնուցում:  Ժամանակի ընթացքում, աստիճանաբար վերականգնվել է  բնական ճանապարհով սնուցումը։  Ներկայումս հանվել է հեղուկների օժանդակ, ներերակային ներմուծումը,  վերականգնվել է սննդակարգի տարիքին համապատասխան ծավալն ու տեսականին։


Նշենք, որ նման վիրահատություն Հայաստանում կատարվել է առաջին անգամ։ Վիրահատող բժիշկներին դեռևս չի հաջողվել  համացանցում գտնել  օրգանների նման  վնասվածքների դեպքում այսպիսի վերկանգնում` ֆատերյան պտկիկի վերատեղադրումով: Ընդ որում,  մասնագիտական գրականության տվյալներով նման համակցված տրավմաների դեպքում բավականին բարձր է մահացության և հաշմանդամության տոկոսը: 


Բուժման ողջ ընթացքում  երեխան գտնվել է վիրահատող անձնակազմի, «Արաբկիր» ՀԿ տնօրինության,  վիրաբուժական,  վերակենդանացման, ախտորոշիչ բաժանմունքների ողջ անձնակազմի մշտական ուշադրության կենտրոնում: Բժիշկների բարձր պրոֆեսիոնալիզմի և հոգատարության  շնորհիվ ոչ միայն փրկվել է աղջնակի կյանքը, այլև հաջողվել է կանխել հնարավոր բարդությունները և ապահովել  նրա հետագա բնականոն զարգացումը: 

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հանպատրաստից կարճ հարցազրույց Հայկական բժշկական ասոցիացիայի Խորհրդի նախագահ Արմեն Սողոյանի հետ
Հանպատրաստից կարճ հարցազրույց Հայկական բժշկական ասոցիացիայի Խորհրդի նախագահ Արմեն Սողոյանի հետ

Պարոն Սողոյան, սկսում ենք բժիշկների հետ լակոնիկ հարցազրույց` պացիենտներին հուզող հարցուպատասխանի շրջանակում, որոնք շատ հաճախ են շրջանառվում բնակչության շրջանում: Առաջինը դիմում ենք Ձեզ: 

-    Հարց առաջին. ի՞նչ ասել է լավագույն բժիշկ, և  ո՞ր հատկանիշներով են արժանանում այդ բնութագրին:

Լավագույն բժիշկը նա է, ում գործունեության շնորհիվ բուժառուն առողջանում է, բուժում, ապաքինվում, վերականգնվում, ունենում կայուն ախտադադար,  և նա էլ, տվյալ դեպքում, տվյալ բուժառուի համար կլինի «աշխարհի ամենալավ բժիշկը», քանի որ ինքը հիվանդ էր, իսկ բժիշկն իրեն օգնեց, բուժեց, «ոտքի կանգնեցրեց», «փրկեց»: Էլ նրանից լավ ո՞վ կարող է լինել: Եվ սա բնական, մարդկային մոտեցում է:
Իսկ «լավագույն բժիշկ»՝ աշխարհի, տվյալ երկրի, քաղաքի կամ գյուղի, որպես այդպիսին, լինել չի կարող: 


-    Հարց երկրորդ . ի՞նչ ասել է վատ բժիշկ, և ո՞ր հատկանիշներով են արժանանում այդ բնութագրին:

-    Ինչպես որ չի կարող լինել «լավագաույն բժիշկ» ընդհանուր առմամբ, այդպես էլ չի կարող լինել «վատ բժիշկ» Ցանկացած բժիշկ, անկախ տարիքից, փորձից, կոչումից, իր աշխատանքի ընթացքում կարող է ունենալ դժվարություններ, բարդություններ, սխալներ, ձախողումներ՝ բարդացած դեպք, սուր գործընթացի քրոնիկացում, անտեղի հեռացված օրգան, անգամ ավելի ծանր հետևանքներ: Եվ դա չի կարող արժեզրկել նրա մինչև այդ կատարած մեծ աշխատանքը այլ բազմաթիվ բուժառուների հետ, չի կարող զրոյացնել հարյուրավոր կամ հազարավոր բարեհահաջող ավարտված դեպքերը:
Ցանկացած բժշկի գործունեության արդյունքում որոշակի տոկոսի մոտ չեն կարող չլինել բարդություններ. այդպիսին են մարդու օրգանիզմը, բնությունը, մարդու ցանկացած գործունեությունը: Բժիշկն էլ մարդ է կարող է սխալվել, եթե սրան գումարում ենք նաև այլ իրենից չկախված հանգամանքներ, որոնք բացասական են ազդում բուժման գործընթացի վրա: Եթե որևէ բժշկի բուժառուների թիվն անցել է 1.000, ապա առնվազն 50 մոտ պետք է բարդություններ եղած լինեն, իսկ 10.000-ի մոտ առնվազն 500-ը պետք դժգոհ մնացած լինեն, անկախ բժշկի անուն ազգանունից: Իսկ այդ 500-ը դժգոհելու են, և նրանց լսող և իրավիճակը ճիշտ չգնահատող մարդկանց մոտ կարող է կարծիք ձևավորվել, որ տվյալ մասնագետը «լավը չէ»... Իրականում եթե մարդը սվորել է վեց տարի մինչև դիպլոմը, երկուսից հինգ տարի դիպլոմից հետո, և շարունակաբար աշխատում է իր վրա, ապա վատը լինել չի կարող

-    Հարց երրորդ . Ի՞նչ ասել է անփորձ բժիշկ, և ո՞ր հատկանիշներով են արժանանում այդ բնութագրին: Վստահե՞լ սկսնակ բժշկին:

-    Սկսնակ կամ վաղ կարիերայի բժիշկ սովորաբար համարվում է մասնագիտություն ստանալուց հետո հինգ տարուց պակաս աշխատածը: Կարող են լինել մասնագետներ, ովքեր երկու երեք տարուց հետո արդեն ի վիճակի են դժվար դեպքեր վարել, կարող է նաև 7-10 տարի արդեն մասնագետ լինել, սակայն դեռևս բավարար վստահություն չունենա: Սկսնակ բժիշկը կարող է շատ հաջող դեպքեր վարել և հրաշալի արդյունքներ ունենալ, սրան զուգահեռ ամենափորձառու բժիշկը, կարող է պարզ դեպքում, անկախ իր կամքից, սխալներ թույլ տալ:

Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը
Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը

Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Դեկտեմբերի 22-ին ծնվել է ռուս սրտային վիրաբույժ, գիտնական և բժշկական գիտության կազմակերպիչ Լեո Բոկերիան
Դեկտեմբերի 22-ին ծնվել է ռուս սրտային վիրաբույժ, գիտնական և բժշկական գիտության  կազմակերպիչ Լեո Բոկերիան

Բոկերիան աշխարհի այն քիչ սրտավիրաբույժների շարքին է դասվում, ովքեր կատարում են սրտի հետ կապված վիրահատությունների հայտնի արսենալ՝ ամենատարբեր ախտահարումների դեպքում: Վիրահատություններից շատերն այսօր աշխարհում չունեն...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
ԵՊԲՀ. Հայրապետ Գալստյանի՝ կյանքեր փրկելու գլխավոր դեղատոմսը չհուսահատվելն է. զրույց բժշկագիտության նահապետի հետ
ԵՊԲՀ. Հայրապետ Գալստյանի՝ կյանքեր փրկելու գլխավոր դեղատոմսը չհուսահատվելն է. զրույց բժշկագիտության նահապետի հետ

84-ամյա անվանի բժիշկ-գիտնական Հայրապետ Գալստյանը կյանքի 64 տարիները նվիրել է մարդկանց կյանքերի փրկության կարևոր գործին...

ԵՊԲՀ. Բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած հայ կանայք (մաս 2)
ԵՊԲՀ. Բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած հայ կանայք (մաս 2)

Սիրելի՛ համալսարանականներ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած ևս 10 հայ կին գիտնականի անուն...

ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները
ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները

Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական...

ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին
ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին

Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ...

«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am

Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:

Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...

Բժշկի ընդունարանում
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով

Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...

Բժշկի ընդունարանում
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև

Մաշտոցի պողոտայով  զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի  ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների  կողքով...

ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան
ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան

Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր...

ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը
ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը

Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ   մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր...

Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը
Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը

Բժիշկ Կարպիս Հարպոյեան

Մոնրէալ, 24 Յուլիս 2022

Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...

ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը
ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը

ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու...

Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան
Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ